ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բետիս»

«Բետիսը» հայտարարել է ԱՄՆ-ի կիսապաշտպան Ջոնի Կարդոսոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ 22-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է բրազիլական «Ինտերնասիոնալից» և պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։

2020 թվականից Կարդոսոն հանդես է գալիս բրազիլական «Ինտերնասիոնալում»՝ իր հարազատ ակումբում։ Ունի երկքաղաքացիություն (ԱՄՆ և Բրազիլիա), ծնվել է ԱՄՆ-ում։

Կարդոսոն հանդես է գալիս նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում, որի կազմում անցկացրել է ինը պաշտոնական հանդիպում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 7 մլն․ եվրո։