Իտալական գրանդը հարձակվող է ցանկանում գնել

«Միլանը» շարունակում է ուսումնասիրել «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասիին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» առաջարկ է պատրաստում գվինեացի հարձակվողին գնելու համար։ Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին հավակնում են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը», «Նյուքասլը», «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսիան»։

Գուիրասսին «Շտուտգարտում» է հանդես գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։