Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Բրազիլիայի հավաքականը բարձրակարգ մարզիչ է փնտրում։ Todofichajes-ի տեղեկություններով՝ հարավամերիկացիները սկզբում թիրախավորել են Մադրիդի «Ռեալի» ղեկավար Կառլո Անչելոտտիին, սակայն այժմ պատրաստ են դիտարկել մեկ այլ մասնագետի թեկնածությունը։

Աշխարհի հնգակի չեմպիոններն իրենց հայացքն ուղղել են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: 52-ամյա իսպանացու գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։

Բրազիլացիները անհաջող մեկնարկեցին ԱԱ-2026-ի ընտրական փուլում, վեց տուրից հետո թիմը վաստակեց յոթ միավոր և զբաղեցնում է աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։