Բերնարդու Սիլվա․ «Նա վերջապես խաղում է մի թիմում, որը համապատասխանում է իր խաղաոճին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան շատ գոհ է նրանից, թե ինչպես են ընթանում գործերը Պորտուգալիայի հավաքականի թիմակից Ժոաու Ֆելիշի հետ։

«Ես հիմա շատ ուրախ եմ Ֆելիշի համար, քանի որ նա վերջապես խաղում է մի թիմում, որը համապատասխանում է իր խաղաոճին։ Նա իրեն հարմարավետ է զգում «Բարսելոնայում»»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։

Հիշեցնենք, որ հարձակվողը ամռանը պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» հետ՝ վարձավճարով Մադրիդի «Ատլետիկոյից»։