Յուրիեն Թիմբերը կարող է խաղադաշտ վերադառնալ ավելի շուտ, քան սպասվում էր

«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը կարող է խաղադաշտ վերադառնալ ավելի շուտ, քան սպասվում էր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացին ռիսկի է դիմում բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը մինչև գարուն ժամանակ կունենա վերականգնվելու: Gunner Blog-ի տեղեկություններով՝ Թիմբերի ապաքինումը լավ է ընթանում, սակայն դեռ հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի ֆուտբոլիստին վերականգնման համար։

Հիշեցնենք, որ նախորդ ամառ «Արսենալը» Թիմբերի համար Ամստերդամի «Այաքսին» վճարել էր 40 միլիոն եվրո։