«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ատալանտայի» պաշտպան Ջորջիո Սկալվինիով, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը չի ցանկանում ձմռանը վաճառել 20-ամյա իտալացուն և մտադիր են բանակցությունները հետաձգել մինչև ամառ։

Այս մրցաշրջանում պաշտպանը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը Սկալվինիին գնահատում է 40 միլիոն եվրո։