ՈւԵՖԱ-ն դիմել է Եվրոպական դատարան Սուպերլիգայի գործով

ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայի գործով դիմել է Եվրոպական դատարան, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ կազմակերպությունը դատարանից խնդրում է փոխել մամուլի հաղորդագրության բովանդակությունը Սուպերլիգայի գործի քննությունից հետո։ ՈւԵՖԱ-ն կարծում է, որ մամուլի հաղորդագրության տեքստը չի արտացոլում դատարանի որոշումը և թույլ է տալիս Սուպերլիգայի նախագծի ներկայացուցիչներին արդյունքը մեկնաբանել որպես իրենց հաղթանակ։

Դեկտեմբերի 21-ին Եվրադատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները՝ արգելափակելու Սուպերլիգայի ստեղծումը։ Ավելի ուշ հայտնի դարձավ եվրոպական մրցաշարի ձևաչափը։

Եվրոպական շատ ակումբներ արդեն հայտարարել են նոր մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու մասին։

Այս պահին մասնակիցների թվում պաշտոնապես հայտավորված են միայն «Ռեալն» ու «Բարսելոնան»։