Լեոնարդո Բոնուչին կվերադառնա Իտալիա

«Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին շուտով կդառնա «Ռոմայի» խաղացող։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ փորձառու իտալացին գերմանական ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակով։ 36-ամյա ֆուտբոլիստը կնվազեցնի նաև իր աշխատավարձի պահանջները, որպեսզի հնարավորինս արագ համաձայնության գա «Ռոմայի» հետ և միանա Ժոզե Մոուրինյոյի թիմին։

Պաշտպանը Ա Սերիայի ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի մայիսի վերջը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբայով։