«Լիվերպուլը» ցանկանում է գնել ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստին

«Ֆուլհեմի» և ԱՄՆ-ի ձախ պաշտպան Էնթոնի Ռոբինսոնը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է 90min-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիներն ակտիվորեն փոխարինողներ են փնտրում այս դիրքում իրենց խաղացողներին՝ Էնդրո Ռոբերտսոնին ու Կոնստանտինոս Ցիմիկասին։

Նշվում է, որ «Լիվերպուլի» ղեկավարներն արդեն սկսել են աշխատել հնարավոր գործարքի վրա և կապ են հաստատել «Ֆուլհեմի» ներկայացուցիչների հետ:

Տրանսֆերը կարող է կայանալ արդեն 2024 թվականի հունվարին։