Դուգլաս Լուիսը կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է «Արսենալի» հետ մրցել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Հիշեցնենք, որ բրազիլացին «Սիթիի» խաղացող է եղել 2017-ից 2019 թվականներին։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը հետաքրքրված է անգլիական ֆուտբոլի հսկաներից մեկը տեղափոխվելով։ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» կփորձեն ձեռք բերել Լուիսին գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ասթոն Վիլան» իր առաջատարներից մեկի համար կարող է խնդրել մոտ 110 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Դուգլաս Լուիսը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։