Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Ինտերի» խաղացող։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական ակումբը։ Մարսիալը կարող է վաճառվել արդեն հունվարին։ Կարմիր սատանաները շահագրգռված չեն ազատ գործակալի կարգավիճակով բաժանվել ֆրանսիացի հարձակվողից։

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է ութ տարի (2015 թվականից)։ Այս մրցաշրջանում հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։