ESPN․ Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի ամենահիասթափեցնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Ամերիկյան ESPN սպորտային կայքը հրապարակել է Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի ամենահիասթափեցնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Կազմը ստորև․

Դարպասապահ՝ Անդրե Օնանա (Մանչեսթեր Յունայթեդ)։

Պաշտպաններ՝ Ռիս Ջեյմս (Չելսի), Էրիկ Դայեր (Թոթենհեմ), Ժոսկո Գվարդիոլ (Մանչեսթեր Սիթի), Մարկ Կուկուրելլա (Չելսի):

Կիսապաշտպաններ՝ Էնցո Ֆերնանդես (Չելսի), Կալվին Ֆիլիպս (Մանչեսթեր Սիթի), Մեյսոն Մաունթ (Մանչեսթեր Յունայթեդ), Էնթոնի (Մանչեսթեր Յունայթեդ), Միխայիլ Մուդրիկ (Չելսի)։

Հարձակվող՝ Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ):

Այս պահին Պրեմիեր Լիգայի անցկացրած 19 հանդիպումներից հետո առաջատարը «Լիվերպուլն» է, որն ունի 42 միավոր։ Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է (40)։ Հաջորդում են «Ասթոն Վիլան» (39), «Թոթենհեմը» (36) և «Մանչեսթեր Սիթին» (34)։