«Լայպցիգը» հայտարարել է «Նապոլիի» կիսապաշտպանին ձեռք բերելու մասին

«Լայպցիգը» հայտարարել է «Նապոլիից» կիսապաշտպան Էլլիֆ Էլմասին ձեռք բերելու մասին։ Փոխանցման գումարը չի հաղորդվում։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին կմիանա հունվարի 1-ին: Կիսապաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։

Էլմասը «Լայպցիգի» կազմում հանդես կգա 6 համարի մարզաշապիկով: