«Արսենալը» կենտրոնական պաշտպան է փնտրում

«Արսենալը» իր երկարաժամկետ թիրախներ է համարում «Բավարիայի» պաշտպան Մաթիաս դե Լիխտին և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս գործարքները հունվարին չեն կայանա ֆինանսական պատճառներով։
24-ամյա Դե Լիգտի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։ 24-ամյա Շլոտերբեքի պայմանագիրը նույնպես նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt պորտալը գերմանացուն գնահատում է 35 միլիոն եվրո։