Կիլիան Մբապպեն դեռ պետք է որոշում կայացնի

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Լուրեր են պտտվում, որ մադրիդյան ակումբը հունվարին կփորձի համաձայնության գալ Մբապպեի հետ ազատ գործակալի կարգավիճակով ամռանը Մադրիդ տեղափոխվելու հարցում:

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է, որ Մբապպեն կոնկրետ որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ եթե Մբապպեն մինչև հունվարի վերջ դրական պատասխան չտա, ապա «Ռեալը» կանցնի այլ խաղացողների։

Քանի որ Կիլիան Մբապպեի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին, հունվարից 25-ամյա խաղացողը կկարողանա բանակցել արտասահմանյան ակումբների հետ և նույնիսկ նախապայմանագիր կնքել նրանցից մեկի հետ։