Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը կորցրել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ուստի կարող է փոխել ակումբային գրանցումը։

The Sun-ի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆրանսիացին շարունակում է մնալ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։

Նախկինում խոսակցություններն ակտիվորեն կապում էին Վարանին իր նախկին ակումբների՝ Մադրիդի «Ռեալի», որը կադրային խնդիրների պատճառով պաշտպանության կենտրոնը ուժեղացնելու կարիք ունի, և «Լանսի» հետ։

2023/24 մրցաշրջանում Ռաֆայել Վարանը 15 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Դրանցում պաշտպանը մեկ գոլ է խփել։