Կալվին Ֆիլիպսը կարող է վարձավճարով տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին օրերին պայմանավորվել վարձակալության շուրջ: Ֆիլիպսի գործարքը համարվում է առաջնահերթություն «Նյուքասլի» համար:

28-ամյա անգլիացին անցած ամառվանից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանին գնահատում է 28 միլիոն եվրո։