«Թոթենհեմը» հետևում է «Բորնմութի» հարձակվողի խաղին

«Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն կարող է համալրել «Թոթենհեմի» շարքերը: Այս մասին հայտնում է Sun Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը։ Նշվում է, որ «Թոթենհեմը» մտադիր է պայմանագիր կնքել 26-ամյա Սոլանկեի հետ, քանի որ հնարավորություն չունի ձեռք բերել «Բրայթոնի» թանկարժեք հարձակվող Էվան Ֆերգյուսոնին, որին ակումբը նախկինում հետևում էր։

Այս մրցաշրջանում Սոլանկեն խաղադաշտ է դուրս եկել 20 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։