Էրիկ տեն Հագ. «Չեմ կարող ասել, որ հիասթափված եմ իմ ֆուտբոլիստների վերաբերմունքից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Վեսթ Հեմի» հետ խաղում իր սաների տրամադրվածության մասին։ Հիշեցնենք, որ մանկունիանցիները արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեցին լոնդոնցիներին, ինչի պատճառով էլ նահանջեցին մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնական:

«Չեմ կարող ասել, որ հիասթափված եմ «Վեսթ Հեմի» դեմ խաղում տղաների վերաբերմունքից։ Այնուամենայնիվ, մենք պետք է իմանանք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ստանդարտները միշտ բարձր են։ Մենք պետք է ընդունենք սա: Յուրաքանչյուրը պետք է տա ​​իր լավագույնը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տեն Հագը:

Պրեմիեր Լիգայի այս խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդից» միայն մեկ թիմ է քիչ գոլ խփել՝ «Շեֆիլդ Յունայթեդը», որը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: