Ռաֆայել Վարանը պատրաստ է վերադառնալ նախկին ակումբ

Ռաֆայել Վարանը կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր տեղը։

Խոսակցություններ կան, որ ֆրանսիացին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրան կապում են մի քանի տարբերակների, մասնավորապես՝ «Ռեալ Մադրիդ» կամ «Լանս»: Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով L’Equipe-ին, Վարանը պատրաստ է կրկին փորձել «Լանսում»։

2023/24 մրցաշրջանում Ռաֆայել Վարանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 14 հանդիպման։ Դրանցում ֆրանսիացին մեկ գոլ է խփել։