Մադրիդի «Ռեալը» ընտրություն է կատարել Մատիաս դե Լիխտի և Ռաֆայել Վարանի միջև

Դավիդ Ալաբայի լուրջ վնասվածքից հետո Մադրիդի «Ռեալը» աշխատում է պաշտպանության կենտրոնում նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու ուղղությամբ։

Շշուկները սկսեցին կապել մադրիդյան գրանդին «Բավարիայի» ֆուտբոլիստ Մատիաս դե Լիխտի հետ: Սակայն TodoFichajes-ի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոները» չեն դիտարկում 24-ամյա հոլանդացուն հրավիրելու տարբերակը։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ 60 միլիոն եվրո վճարել նոր պաշտպանի համար:

«Լոս բլանկոսները» նախընտրում են Ռաֆայել Վարանի տարբերակը, ով արդեն խաղացել է ակումբում։ Նշենք, որ Մատիաս դե Լիգտը «Բավարիայում» մեկնարկային կազմում չէ, ուստի թիմի փոփոխությունը կարող է հետաքրքիր լինել նրա համար: