Լերոյ Սանեն պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Վինգեր Լերոյ Սանեն պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա:

Սոցցանցերում լրագրող Էկրեմ Կոնուրի փոխանցմամբ՝ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են հետևել 27-ամյա ֆուտբոլիստի իրավիճակին։ Սանեն նախկինում հանդես է եկել Անգլիայում՝ 2016-2020 թվականներին ներկայացրել է «Մանչեսթեր Սիթին»։

Այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 24 խաղում Լերոյ Սանեն դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի մասնագետները խաղացողին գնահատում են 80 միլիոն եվրո։