«Բարսելոնան» հետաքրքրված է ուկրաինացի հարձակվողով

Արտեմ Դովբիկը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Ժիրոնայում»: Նրա թիմն այժմ միավորներով կիսում է Մադրիդի «Ռեալի» հետ առաջին տեղը Լա Լիգայում, իսկ Դովբիկը ռմբարկուների ցուցակում լավագույններից է Անտուան ​​Գրիզմանի հետ (ուկրաինացին և ֆրանսիացին խփել են 11-ական գոլ)։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, 26-ամյա Դովբիկի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն», ինչպես նաև Պրեմիեր Լիգայի ակումբները։

Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Արտյոմ Դովբիկին գնահատում են 28 մլն եվրո։