Մադրիդի «Ռեալը» փաստաթղթեր է պատրաստում Կիլիան Մբապպեի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել աստղային հարձակվող Կիլիան Մբապպեին:

Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը YouTube-ի իր ալիքի հաղորդման ժամանակ հայտնել է, որ հունվարի սկզբին մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է անձամբ խոսել Մբապպեի հետ։ Լրագրողի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» այժմ փաստաթղթեր է պատրաստում Մբապպեի հետ կապված։

Ակնհայտ է, որ թիմը ցանկանում է փակել ֆրանսիացու ամառային տրանսֆերի հարցը արդեն հաջորդ ամիս։ Կիլիան Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը, ինչը նշանակում է, որ հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով։