Լեոնարդո Բոնուչին ցանկանում է վերադառնալ Իտալիա EURO-2024-ի համար

Պաշտպան Լեոնարդո Բոնուչին շարունակում է բանակցությունները «Ռոմայի» հետ։

Սոցցանցերում լրագրող Մատեո Մորետոն հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Իտալիա՝ հաջորդ ամառ Եվրոպայի առաջնություն մեկնելու հնարավորության համար։ Բոնուչին ներկայումս խաղում է Գերմանիայում՝ Բեռլինի «Ունիոն» թիմում:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 հանդիպումներում փորձառու իտալացին դարձել է մեկ գոլի հեղինակ։ «Ունիոն» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Հավելենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Լեոնարդո Բոնուչիին գնահատում են 1,5 մլն եվրո։