Ֆեդերիկո Բերնարդեսկին պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ «Յուվենտուս» վերադառնալու համար

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին ցանկանում է հեռանալ «Տորոնտոյից» և վերադառնալ Իտալիայի առաջնություն։

29-ամյա ֆուտբոլիստը երազում է կրկին հագնել «Յուվենտուսի» մարզաշապիկը և դրա համար պատրաստ է նույնիսկ աշխատավարձի կրճատման։ Այս մասին սոցիալական ցանցերում գրում է լրագրող Նիկոլո Շիրան։ Միաժամանակ նշվում է, որ Բերնարդեսկին «Յուվենտուսի» առաջնահերթ թիրախը չէ։ Թուրինյան թիմը պատրաստ կլինի պայմանագիր կնքել այս ֆուտբոլիստի հետ, եթե ակումբը չկարողանա հասնել իր հիմնական նպատակներին։

Ժամանակին Ֆեդերիկո Բերնարդեսկին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 183 հանդիպում։ Դրանցում ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։