Անտոնիո Ռյուդիգեր. «Մանկության տարիներին չգիտեինք, թե արդյոք վաղն ուտելիք կունենանք»

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է իր ծանր մանկության մասին։

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառից, երբ «Չելսիից» տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով։

«Ես մեծացել եմ շատ վատ տարածքում, որտեղ պետք էր ելք գտնել, քանի որ հակառակ դեպքում դժվար կլիներ: Փոքր ժամանակ ես և իմ ընտանիքը երբեմն չգիտեինք, թե արդյոք հաջորդ օրը ուտելու ենք: Ձեր թաղամասերում հավանաբար կտեսնեք տղաների՝ գեղեցիկ մեքենաներով կամ դիզայներական կոշիկներով, մեզ մոտ այդպես չէր»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։