Ջեկ Գրիլիշը խոսել է Գվարդիոլայի հետ աշխատելու դժվարությունների մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։

«Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելն անհավանական զգացողություն է։ Բայց դա նույնպես շատ դժվար է։ Իմ առաջին մրցաշրջանում ես փորձեցի առավելագույնս հարմարվել:

Երբ փորձառուները հեռանում են թիմից և գալիս են նորեկներ, որոշ ժամանակ է պահանջվում մարզչի բոլոր գաղափարները հասկանալու համար»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը:

Այս մրցաշրջանում Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Կիսապաշտպանը դարձավ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: