Գարեթ Սաութգեյթը հիշել է Ժոզե Մոուրինյոյի իմաստուն խոսքերը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հիշել է «Ռոմայի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած զրույցը։

«Հիշում եմ, որ խոսեցի Ժոզե Մոուրինյոյի հետ, երբ նա մարզում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Այնուհետև նա ասաց. «Գիտե՞ք, երբ հաղթահարեք այն աշխատանքը, որն այժմ ունեք, այն ժամանակ կկարողանաք աշխատել ցանկացած վայրում»:

Յոթ տարի անց, ես գիտեմ, որ դա միանշանակ այդպես է»,- ասել է Սաութգեյթը Sky Sports-ին՝ հասկացնելով, որ իրեն չի վախեցնում ակումբային մակարդակում աշխատանքը:

Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվեց Իտալիային։