Յոզուա Կիմմիխը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» աստղային կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում են Fichajes-ի լրագրողները։

Գերմանացի կիսապաշտպանի հավակնորդների ցանկում երեք ակումբ կա։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին է։

Հիշեցնենք, որ Կիմմիխը «Բավարիայի» գույները պաշտպանում է 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական գրանդի կազմում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Յոզուայի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։