«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելն անհավանական զգացողություն է։ Բայց դա նույնպես շատ դժվար է։ Իմ առաջին մրցաշրջանում ես փորձեցի առավելագույնս հարմարվել:
Երբ փորձառուները հեռանում են թիմից և գալիս են նորեկներ, որոշ ժամանակ է պահանջվում մարզչի բոլոր գաղափարները հասկանալու համար»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը:
Այս մրցաշրջանում Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Կիսապաշտպանը դարձավ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: