«Օլդ Թրաֆորդը» մտադիր են քանդել և նորը կառուցել

Հայտնի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը կարող է քանդվել։ Ինչպես հայտնում է լրագրող Ջեյմս Դաքերը սոցցանցերում, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատեր Ջիմ Ռաթքլիֆը և Գլեյզեր ընտանիքը կոչ են անում քանդել հին մարզադաշտը և դրա փոխարեն կառուցել նոր ժամանակակից մարզադաշտ: Նրանք ցանկանում են նոր նախագծում ներգրավել Populous ընկերությանը, որը ներկայումս վերահսկում է «Օլդ Թրաֆորդի» վերանորոգման ծրագիրը:

Արժե ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» որոշ երկրպագուներ սոցիալական ցանցերում արդեն դեմ են «Օլդ Թրաֆորդի» քանդմանը, հաշվի առնելով դրա պատմությունը: Այս երկրպագուները ցանկանում են, որ այն վերանորոգվի, ոչ թե վերակառուցվի:

Նշենք, որ «Օլդ Թրաֆորդի» վիճակը վաղուց անհանգստություն է առաջացնում երկրպագուների շրջանում՝ մարզադաշտի տանիքը կաթում է, տանիքը քանդվում է և այլն։