«Նապոլիի» երկու ֆուտբոլիստ վնասվածք են ստացել

Կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան և պաշտպան Նաթանը չեն օգնի «Նապոլիին»:

Սլովակ կիսապաշտպանը «Ռոմայի» հետ վերջին խաղում փոխարինվել է 56-րդ րոպեին, իսկ այժմ «Նապոլին» պաշտոնապես հաստատել է ֆուտբոլիստի կողոսկրի կոտրվածքը:

Վերականգնման ստույգ ժամկետները կորոշվեն ավելի ուշ։ Նույն հանդիպման վերջում կենտրոնական պաշտպան Նաթանը ստիպված է եղել լքել խաղադաշտը՝ նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի տեղաշարժ, հաղորդում է Football Italia-ն։

Պարզ չէ, թե արդյոք 22-ամյա բրազիլացուն վիրահատություն կպահանջվի, բայց վատագույն դեպքում նրա բացակայությունը կարող է տեւել մինչև ութ շաբաթ: