Նիկոլո Բարելան չի ուզում հեռանալ «Ինտերից»

«Ներաձուրրիի» առաջատար Նիկոլո Բարելային հաճախ կապում են արտասահմանյան առաջատար ակումբներից մեկի հետ:

Կիսապաշտպանը, ըստ շրջանառվող լուրերի, վաղուց է հայտնվել Պրեմիեր Լիգայի գրանդների ռադարում, բայց նրան գրավելը հեշտ չի լինի:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Բարելլայի բացարձակապես չի գայթակղում կարիերան այլ ակումբներում շարունակելու տարբերակները. նա ամբողջությամբ կենտրոնացած է «Ինտերի» վրա: Կողմերը, հիշեցնում ենք, արդեն բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման շուրջ։

Այս մրցաշրջանում Նիկոլո Բարելան դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում Սիմոնե Ինձագիի թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում։