«Բարսելոնան» որոշել է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերային արժեքը

Ինչպես բազմիցս նշվել է, կատալոնական ակումբը գոհ չէ 35-ամյա հարձակվողի խաղից այս մրցաշրջանում։

Լեհը և նրա գործակալը չեն դիտարկում մինչև 2025 թվականը հեռանալու հնարավորությունը, սակայն տրանսֆերը դեռ կարող է կայանալ։

Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, «Բարսելոնան» պատրաստ կլինի բաց թողնել լեհին հաջորդ ամառ 20 միլիոն եվրոյի դիմաց: Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ, սակայն հարձակվողը հրաժարվել է։

Մյունխենի «Բավարիայի» նախկին աստղն ընթացիկ մրցաշրջանում Չավի Էրնանդեսի թիմի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: