Սերժի Ռոբերտոն պատրաստ է կրճատել աշխատավարձը «Բարսելոնայում» մնալու համար

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն պատրաստ է կրճատել աշխատավարձը, որպեսզի գոնե հաջորդ մրցաշրջանում մնա ակումբում։ Այս մասին հայտնում է Sport-ը։

Այս պահին Ռոբերտոն «Բարսելոնայում» ունի ամենացածր աշխատավարձերից մեկը։ Չնայած դրան, թիմի ավագը պատրաստ է ընդունել հերթական նվազեցումը, որպեսզի մնա «Կամպ Նոուում»:

Հիշեցնենք, որ Ռոբերտոյի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ընդ որում, պայմանագրում կա կետ, ըստ որի պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի մեկ տարով՝ պայմանով, որ Սերժին որոշակի քանակությամբ հանդիպումներ անցկացնի։