«Մանչեսթեր Սիթին» նոր հարձակվողի համար կվճարի 25 միլիոն եվրոյով

17-ամյա հարձակվող Կլաուդիո Էչևերին, ում իրավունքները պատկանում են արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբին, մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում են The Times-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական թոփ-ակումբի ղեկավարները խոստումնալից հարձակվողի համար կվճարեն 25 միլիոն եվրո։ Սա Էչևերիի պայմանագրում որպես փոխհատուցում նշված գումարն է։ Կլաուդիոյի համար պայքարում «քաղաքայիններն» առաջ են անցել կատալոնական «Բարսելոնայից»։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 34 միավոր։ Պեպ Գվարդիոլայի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջին տեղում գտնվող «Արսենալին» զիջելով վեց միավորով: