Լուկա Մոդրիչը կարող է ինքնուրույն որոշել իր ապագան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է մնալ «արքայական» ակումբում։ Diario AS-ի տեղեկությունների համաձայն՝ թիմի ղեկավարությունը խորվաթին թույլ է տվել ինքնուրույն որոշել իր ապագան։

38-ամյա վետերանի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Միաժամանակ Մոդրիչը կարող է ինքնուրույն որոշել՝ երկարաձգել պայմանագիրը եւս մեկ տարով, թե ամռանը հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու կիսապաշտպանով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։