Միկել Արտետան որոշում է կայացրել Էդի Նկետիայի ապագայի վերաբերյալ

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան չի հեռանա թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է The Sun-ը, լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան այս ֆուտբոլիստին տեսնում է որպես թիմի կարևոր մաս։ Նախկինում լուրերը Էդիին կապում էին մի քանի անգլիական թիմերի հետ:

Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Արսենալի» կազմում անցկացրել է 24 հանդիպում։ Դրանցում Նկետիան խփել է վեց գոլ և կատարել չորս գոլային փոխանցում իր գործընկերներին։ Ավելացնենք, որ «Արսենալն» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է։