Հարի Քեյն. «Պատրաստվում եմ հաղթել Բունդեսլիգան, Չեմպիոնների Լիգան և EURO-2024-ը»

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է 2024 թվականի իր նպատակների մասին։

Հարձակվողը նշել է, որ ցանկանում է մյունխենցիների հետ հաղթել Բունդեսլիգան ու Չեմպիոնների Լիգան, իսկ ազգային թիմի հետ՝ Եվրոպայի առաջնությունը։ Նրա կարծիքով՝ իր թիմերը տիտղոսը նվաճելու լավ հնարավորություններ ունեն։

«Անգլիայի նպատակը Եվրոն հաղթելն է, մենք դրան շատ մոտ էինք անցյալ անգամ, և դա մեզ ստիպել է վերադառնալ և գավաթ նվաճել»,- ասել է Քեյնը Channel 4-ին:

30-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի, որոնցում նա դարձել է 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: