Վիտոր Ռոկեն շուտով կժամանի «Բարսելոնա»

Տաղանդավոր հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնա» կտեղափոխվի ոչ թե ամռանը, այլ այս ձմռանը։

Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 18-ամյա բրազիլացին առաջիկա 24 ժամվա ընթացքում կմեկնի Իսպանիա։ Շատ շուտով Ռոկեն Չավիի գլխավորությամբ կսկսի մարզվել «Բարսելոնայի» հետ։

«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը Չավիի թիմը կանցկացնի հունվարի 4-ին՝ մրցակցի խաղադաշտում «Լաս Պալմասի» հետ։