Ալեխանդրո Բալդեն կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» ձախ պաշտպանն հայտնվել է Պրեմիեր Լիգայի երեք թոփ ակումբների հետաքրքրությունների շրջանակում։ Sport-ի տեղեկություններով՝ Ալեխանդրոն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիով», «Մանչեսթեր Յունայթեդով» և Լոնդոնի «Չելսիով»։

Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ այս պահին 20-ամյա Բալդեն անձեռնմխելի է համարվում «Բարսելոնայի» ղեկավարության կողմից։ Ֆուտբոլիստը նույնպես կցանկանար երկար մնալ Չավի Էրնանդեսի թիմում։ Նախկինում այլ աղբյուրներ հաղորդում էին, որ «Բարսելոնան» դիտարկում է Բալդեին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը:

Հավանական տրանսֆերի համար կատալոնացիները ակնկալում են զգալի փոխհատուցում ստանալ՝ պարտքերի մի մասը մարելու համար։