«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի պաշտպանին

«Լիվերպուլը» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիոյի ծառայություններով, այս մասին սոցիալական ցանցում հայտնել է ինսայդեր Պեդրո Ալմեյդան։

Աղբյուրի համաձայն՝ բանակցություններն արդեն ընթանում են, ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է 60 միլիոն եվրո փոխհատուցում։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 30 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ինասիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 խաղի, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։