«Բայերը» տրանսֆերների հետ կապված կարևոր հայտարարություն է արել

Լևերկուզենի «Բայերը» չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստներից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Kicker-ը, «դեղագործները» մտադիր են Բունդեսլիգայի այս մրցաշրջանում պահպանել իրենց կազմը և պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։

«Բոլոր ֆուտբոլիստները կմնան ակումբում։ Մենք ոչ ոքի չենք վաճառի ձմռանը»,- ասել է թիմի մարզական տնօրեն Սայմոն Ռոլֆեսը։

Գերմանիայի առաջնության 16 տուրից հետո «Բայերը» վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Լևերկուզենյան թիմը չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»: Բունդեսլիգայում «Բայերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Աուգսբուրգի» հետ: