Նաիր Թիկնիզյան. «Ժամանակն է, որ Էդուարդ Սպերցյանը մեկնի Եվրոպա»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին։

«Ժամանակն է, որ Սպերցյանը մեկնի Եվրոպա։ Էդուարդն արդեն հասունացել է որպես ֆուտբոլիստ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Մաղթում եմ, որ նա գնա Եվրոպական առաջնություն։ Սա նրա համար մեկ քայլ առաջ կլինի»,- Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում Sport24-ը։

Ռուսական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի և «Կրասնոդարի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։