Լուկաս Վասկեսի ապագայից նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։

Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկություններով՝ իսպանացի ֆուտբոլիստը կցանկանար մնալ «Սանտիագո Բեռնաբեուում»: Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում Վասկեսի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է, սակայն պաշտպանը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Կառլո Անչելոտտիի թիմում մնալու համար։

32-ամյա Վասկեսը Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկասը Իսպանիայի առաջնությունում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։