Mundo Deportivo. «Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել Կիլիան Մբապպեի հետ

«Բարսելոնան» կարող է ընդհատել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակ կունենա։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ 25-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։

Առայժմ խնդիրը Մբապպեի աշխատավարձն է։ Հարձակվողը, ամենայն հավանականությամբ, նոր ակումբից տարեկան զգալի աշխատավարձ կխնդրի։ Հաշվի առնելով ֆինանսական խնդիրները՝ «Բարսելոնան» դժվար թե կարողանաՄբապպեին ապահովել ցանկալի աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Մբապպեի համար պայքարում ֆավորիտ է մնում Մադրիդի «Ռեալը»։