Հայտնի է «Լիվերպուլ» – «Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան «Լիվերպուլի» դեմ խաղում ճանաչվել է իր թիմի լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Սալիբան խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն, սակայն գոլի հեղինակ չի դարձել։

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին մասնակցել է 25 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում կարողացել է դառնալ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։