«Մանչեսթեր Սիթին» սահմանել է այս գինը, որով պատրաստ է բաժանվել Ժոաու Կանսելուից

«Մանչեսթեր Սիթին» սահմանել է նվազագույն գին, որով պատրաստ կլինի վաճառել իր աջ պաշտպան Ժոաու Կանսելուին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է կատալոնական «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես հայտնում է Sport-ը, անգլիական ակումբը պորտուգալացուն կվաճառի առնվազն 30 միլիոն եվրոյով։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը չի էլ պատրաստվում բանակցել Կանսելուի վաճառքի շուրջ 30 միլիոն եվրոյից պակաս գումարով։ «Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել պորտուգալացու հետ մշտական ​​հիմունքներով։