Sport.es. Կիլիան Մբապպեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն ձմեռային տրանսֆերային պատուհանում չի դառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող և կմնա փարիզյան ակումբում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ Մբապպեն և ՊՍԺ-ն պայմանավորվել են, որ նա չի պարտադրի հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հնարավորություն տալով Ֆրանսիայի չեմպիոններին համոզել նրան նոր պայմանագիր կնքել։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում Լիգա 1-ում, որոնցում դարձել է 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։